Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Տեսնես ո՞վ կբացատրի

Տեսնես ո՞վ կբացատրի
22.10.2024 | 10:27

Տեսնես ո՞ր պետական գերատեսչությունը հոդաբաշխ բացատրություններ կտա տարբեր երկրներում մեր հանրապետության առաջին դեմքի (՞) հեծանիվ քշելու, իր և կնոջ հրապարակած ակնարկներով ու մեսիջներով լուսանկարների և դրանցում ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ վտանգ չտեսնելու կապակցությամբ: Կա՞ արդյոք նման պետական գերատեսչություն, որտեղ կասեն, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է, կիրառելի է ու բոլոր առումներով օքեյ է:

Ես ասում եմ, որ դա նորմալ չի, բացարձակապես նորմալ չի, քանի որ տարրական անվտանգությունը ենթադրում է այս կամ այն երկրի ղեկավարի մասնավոր կյանքի որոշ ու կարևոր դրվագների գաղտնիացում, մանավանդ, երբ երկիրդ գտնվում է պատերազմական իրավիճակում: Դուք քնած Պուտին տեսե՞լ եք կամ էլ խմած-քնած Մակրոն: Վեց տարի ապրում ենք երկիրը օբյեկտի վերածած մի անձի խեղկատակությունները տեսնելու և լսելու ռեժիմով, բայց մեր պետական համակարգը, ասում են, գործում է, նույնիսկ ռազմարդյունաբերական համալիրն արդեն ղեկավար ունի: Գիտությունների ակադեմիան էլ մոռացել է, որ երեք տարի առաջ պահանջում էր հեծանիվ քշողի հրաժարականը, բայց հետո համակերպվեցին: Փախստականի ճամբար համարված ԵՊՀ-ականներ, լա՞վ եք:

Մոռանալը մեզանում համարվում է առողջարար, նույնիսկ՝ անհրաժեշտ: Ի՞նչ պետք է հիշել Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Արցախի մասին: Կեր, խմի, քեֆ արա: Մարդամեկն ու իր թիմը հենց սա են քարոզում, ձեռքի հետ էլ եվրաքվեներով փորձում են մի ամբողջ ազգի ապուշացման մակարդակը կրկին չափել ու ախտորոշել:

Կարճ ասած, փնտրվում է սկզբունքային, պատվախնդիր ու արժանապատվության զգացում ունեցողների կրիտիկական մեծամասնություն:

Ճկուն բարոյականությամբ ապրող ու իրենցից գոհ մտավորականությանը խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ: Բոլորիդ զինանշանի վրա հերալդիկ մի կենդանի կարող եք դաջել, ու դա ջայլամն է:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ